Միզային համակարգ
Միզուկում` օտար մարմիններ. urolog.am
Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը, միզապարկի միջոցով:
Հիմնականում տառապում են երիտասարդ տղամարդիկ (սեռական բնույթի խաղերի ժամանակ): Օտար մարմինը շարժումների կամ այն ինքնուրույն հանելու փորձերի ժամանակ կարող է միզուկով տեղաշարժվել դեպի միզապարկ, ինչն առաջացնում է լորձաթաղանթի լրացուցիչ վնասում և բորբոքում:
Չնայած նրան, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է հասնում երիտասարդ տղամարդկանց, տարեցները ևս կարող են առնչվել նման խնդրի հետ, քանի որ երբեմն բուժական նպատակով միզատար խողովակ մոմիկներ են դրվում, որոնք կարող են քիմիական այրվածք և բորբոքում առաջացնել:
Միզուկում օտար մարմնի առկայության ախտանիշներ են միզարձակման ժամանակ կամ մշտական ցավը, արյան առկայությունը և հիվանդի կողմից միզուկի մեջ օտար մարմին մտցնելու փաստը: Նման դեպքերում անցանկալի հետևանքներից է լորձաթաղանթի այտուցը, միզարձակման դժվարացումը կամ հաճախացումը: Հազվադեպ կարող է սուր միզակապություն զարգանալ:
Այս վնասվածքները հաճախ ուղեկցվում են վարակով, առաջանում է արյունային արտադրություն, իսկ լորձաթաղանթի մշտական վնասման հետևանքով ուրետրիտ է զարգանում:
Միզուկում օտար մարմնի վտանգավոր հետևանքներից է նրա տեղաշարժը և հայտնվելը միզատար խողովակի շագանակագեղձային հատվածում, քանի որ բորբոքումն իր զարգացման ընթացքում կարող է տարածվել շագանակագեղձի (առաջացնելով պրոստատիտ) կամ միզապարկի վրա (առաջացնելով ցիստիտ):
Ախտորոշում
Միզուկի օտար մարմինը կարելի է հայտնաբերել արտաքին շոշափման կամ ուղիղաղիքային հետազոտության ժամանակ: Օտար մարմնի հստակ տեղակայումը որոշվում է հատուկ մետաղական լայնիչի օգնությամբ, որն առավելագույն զգուշությամբ մտցվում է հիվանդի միզուկի մեջ (որպեսզի բացառվի օտար մարմնի հրումը միզապարկի մեջ):
Լրացուցիչ, սակայն ոչ պակաս կարևոր ախտորոշիչ եղանակ է կոնքի ռենտգեն հետազոտությունը: Վերջնական ախտորոշումը հաստատվում է ուրեթրոսկոպիայի և ուրեթրոգրաֆիայի միջոցով: Վերջիններիս միջոցով նաև պարզվում է միզատար խողովակի լորձաթաղանթի վիճակը:
Բուժումը
Միզուկից օտար մարմինների հեռացումը ոչ միշտ է վիրահատական միջամտություն պահանջում: Մեծավ մասամբ հաջողվում է այն հեռացնել ոչ վիրահատական հատուկ եղանակներով: Բուժական ռազմավարությունն ուղղակիորեն պայմանավորված է օտար մարմնի ծավալով, ձևով և շարժունակությամբ:
12.06.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ